Գնդակոծվել է Բաղանիսը. գյուղապետը մանրամասնում է


Գնդակոծվել է Բաղանիսը. գյուղապետը մանրամասնում է

  • 12-09-2018 11:49:08   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեկ եւ այս գիշեր հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը:  
 
Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում Բաղանիս համայնքի ղեկավար  Նարեկ Սահակյանը հայտնեց որ կրակոցները վերջին շրջանում ակտիվացել են եւ սեպտեմբերի 2-ից սկսած հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Գյուղապետը նշեց, որ կարևորը չկան վիրավորներ, միջպետական ճանապարհը չի փակվել: «Իրավիճակը անհանգստացնում է բնակչությանը, սակայն մենք սովոր ենք կրակոցների ու մեր երեխեքն էլ սիրով գնում են դպրոց, դասապրոցեսը չի խաթարվել, վստահում ենք մեր սահմանապահներին»,-ասաց Նարեկ Սահակյանը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը