Հայաստանի Սոցիալիսատական Շարժում Կուսակցության հայտարարությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրության մասին
12-09-2018 11:44:58 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի խոսակցությունը գաղտնալսելն աննախադեպ Հայաստանի պատմության մեջ:Այս դեպքը հայոց նորագույն պատմության ամենամտահոգիչ դրվագներից է:Ցավալի է, որ գաղտնազերծվել է հեռախոսազանգը, բայց ավելի ցավալի է այդ զրույցի բովանադակությունը,որի միակ պատասխանատուն վարչապետն է:
Դատական իշխանությունն անկախ է ցանկացած մարմնից կամ անձից: Դատավորն ինքը պետք է որոշում կայացնի՝ բացառապես առաջնորդվելով իր ներքին համոզմամբ՝ բերված ապացույցների հիման վրա:Բայց ձայնագրությունը հաստատեց, որ Հայաստանում դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է, որ կատարում է քաղաքական պատվեր, որ այդ պատվերն իրականացնում է վարչապետը:
Մենք դատապարտում ենք իշխանությունների վարած քաղաքակնություն,այն` քաղաքականությունը,որտեղ կարելի է ազգային անվտանգության տնօրենի հեռախոսազրույց ձայնագրել,այն վարած քաղաքականությունը,որտեղ հեռախոսային խոսակցությամբ է որոշվում, թե ում պետք է ձերբակալել,թե ում ոչ,այն վարած քաղաքականությունը,որտեղ կոմիկ դերասանը քաղաքապետի առաջին հավակնորդն է,դա քիչ է նաև պատրեազմ է հայտարարում ձայնագրության հեղինակներին:
Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին սթափ գնահատական տալ ստեղծված իրավիճակին, պատռել իշխանությունների դիմակը և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերածվի ամբոխավարական պետության: