Ո՞վ էր այն աշխարհահռչակ գործարարը,որ մասնակցեց Վրույր Փենեսյանի նախաձեռնած միջոցառմանը Մոնակոյում

12-09-2018 16:14:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի օրերը Մոնակոյում - Սեպտեմբեր 3, 2018 (օր երկրորդ) - ARARAT Լեգենդար Հայկական Կոնյակի և հայկական լավագույն գինիների համտես
 

Հայաստանի օրերը Մոնակոյում միջոցառման շրջանակում «Opéra Monte-Carlo»-ում կայացած փառահեղ համերգի հաջորդ օրը «Hotel Metropole Monte-Carlo»-ում կազմակերպվեց ARARAT Լեգենդար Հայկական Կոնյակի և հայկական լավագույն գինիների «Zorah», «Voskevaz»,«ArmAs»,«Trinity»,«Van Ardi» ներկայացում և համտես:
Աշխարհահռչակ Ֆրանկ Մյուլլերը ևս մասնակցեց ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO միջոցառման համտեսին և նվեր ստացավ ԱՐԱՐԱՏ «Դվին» հայկական կոնյակ:
 
Հատուկ հյուրերի շարքում էին Նիս Կոտ Դ’ազուր Պրովանսիայի սոմելիեների միության նախագահ՝ Ա.Հեդայաթը (A.Hedayat), Մոնակոյի արքայազն Ալբերտին պատկանող «SBM» գրուպի (որի մեջ ընդգրկված են Մոնակոյի լավագույն հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները և գիշերային ակումբները) գլխավոր սոմելիե Բրունո Սկավոն (Bruno Scavo),Մոնակոյի սոմելիեների միության փոխնախագահ Ֆրեդերիկ Վյոֆլեն (Frédéric Woelfflé ),Ֆրանսիայի համար մեկ գինու բրոկեր համարվող Գուլիեմ Բոյեմը (Guilherme Boyem), Ֆրանսիայում ամենահայտնի երիտասարդ սոմելիե ճանաչված հայազգի Հակոբ Եսայանը (Hakob Yessayan), 2 անգամ աշխարհի լավագույն սոմելիե ճանաչված հայազգի Արմանդ Մելքոնյանը (Armand Melkonyan), «Hotel Metropole Monte-Carlo» հյուրանոցի գլխավոր սոմելիեն Ֆրեդերիկ Վյոֆլեն (Frédéric Woelfflé ), հայտնի սոմելիեներ ժան Բապտիստ Սիվիրագոլը (Jean Baptiste Siviragol), Քրիստոֆ Բասկեն (Christophe Besquie), Քրիստոֆ Մեզեն (Christophe Meze),ֆրանսիայում հայկական գինիների առաջխաղացմամբ և ներկրումով զբաղվող Վարդուհի Թովմասյանը և մի շարք այլ հայտնի սոմելիեներ:
Հյուրերին ներկայացվեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից տրամադրված տեսահոլովակը, ինչպես նաև Վիկտորիա Ասլանյանի կողմից (ArmAs Winery) ներկայացվեց հայկական գինեգործության պատմությունը և հեռանկարները:
Միջոցառման ժամանակ բացի հայկական կոնյակից և գինուց,հյուրերը ըմբոշխնեցին «Մեհրաբյան» ընկերության «Armeniac food bijou» հայկական լավագույն թեյերի ընտրանին,որոնք զարդարված էին «Swarovski» քարերով:Ներկայացվեց նաև հայկական պրեմիում դասի «Godfather» օղին և «Cigaronne» ապրանքանիշը:
Միջոցառմանը հատուկ շունչ և տրամադրություն հաղորդեց Ֆրանսիայի Վալանս քաղաքից ժամանած դուդուկահար Լևոն Չատիկյանը,ով համարվում է Ֆրանսիայում դուդուկի հայկական դասարանի հիմնադիր և որը Ֆրանսիայի կառավարության կողմից պետական ճանաչում է ստացել :
Հ.Գ. Մնացյալը հաջորդիվ !))
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 458 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար