Բանակի հանդեպ պետք է զգույշ լինել. Հիմա ցանկանում են բանակում թշնամություն ստեղծել իշխանության նկատմամբ. Աշոտ Մանուչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Բանակի հանդեպ պետք է զգույշ լինել. Հիմա ցանկանում են բանակում թշնամություն ստեղծել իշխանության նկատմամբ. Աշոտ Մանուչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 12-09-2018 16:17:13   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հատկապես բանակի հանդեպ պետք է շատ զգույշ լինել, որովհետև հիմա ցանկանում են բանակում թշնամություն ստեղծել իշխանության նկատմամբ՝ մեղադրելով նրան հազար ու մի հանցագործությունների մեջ: 
 
Նման կարծիք «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում հայտնեց «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով երեկ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի կողմից արված մի շարք բացահայտումներին, որոնք վերաբերում էին Մարտի 1-ի գործին: 
 
Ըստ նրա՝ տարիներ շարունակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քիլերներ են պահել թե ներսից, թե դրսից և ստեղծել են տարբեր ստորաբաժանումներ: 
 
«Այդ քիլերների խմբերը տեղավորվել են տարբեր տեղերում՝ օլիգարխների խմբերում և այլն, և այլն, կարող էին տեղավորվել նաև բանակում, ԱԱԾ-ում ու ոստիկանությունում: Դա չի նշանակում, որ դա բանակն է, ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը, ուստի այդ մի քանի հանցագործով չի կարելի ասել բանակը ներքաշված է եղել Մարտի 1-ի գործողություններում, այլ պետք է ասել՝ բանակում ներդրում է կատարել Քոչարյանը, բանակը դրանով ոչնչացնելով»,- ընդգծեց Ա. Մանուչարյանը: 
 
Վերջինիս կարծիքով՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված կոշտ և հրապարակային հայտարարություններն այն մասին, թե ուժեղ հակահարված է տրվելու սև ուժերին, տեղին են և նշանակում են, որ նոր իշխանություններն ընկալել են այդ խմբերի ավելի վտանագվոր լինելու հանգամանքը: 
 
Անդրադառնալով ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանը՝ նա ընգծեց, որ դա նախևառաջ նշյալ պաշտոնյաների թերացման արդյունք է, որն այլևս չպետք է կրկնվի: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն