7 տարեկան երեխան վախից կորցրել է խոսելու ունակությունը, իսկ ՊՆ մամլո խոսնակն ասել է, որ գնդակոծություն չկա


7 տարեկան երեխան վախից կորցրել է խոսելու ունակությունը, իսկ ՊՆ մամլո խոսնակն ասել է, որ գնդակոծություն չկա

  • 14-09-2018 13:26:23   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

Վերջին մեկ շաբաթում գրեթե ամեն օր գնդակոծվում են Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերը, հատկապես`Բաղանիսը:

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Բաղանիսի վերաբերյալ ասել է, որ գնդակոծություն չկա,սովորական կրակոցներ են: Խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակը կարո՞ղ է սովորական լինել: Սովորական բա՞ն է, որ գնդակոծությունից Բաղանիսի դպրոցի մարզադահլիճի տանիքն է վնասվել, մի քանի օր առաջ ադրբեջանական գնդակը փշրել է գյուղի տներից մեկի ապակին, 7 տարեկան երեխան վախից որոշ ժամանակ կորցրել է խոսելու ունակությունը: Փոխանակ մեր ԱԳՆ-ն դատապարտող հայտարարությամբ հանդես գա, որ Ադրբեջանը Հայաստանի խաղաղ բնակիչներին, դպրոցն է գնդակոծում, լռում է: Երեւանի կենտրոնում հեշտ է խոսել կրակոցների մասին, ամեն անգամ Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհով, ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց մեքենայով անցնելիս ակամա լարվում եմ, որովեհետւ տհաճ է ազերիների թիրախ լինել, թեկուզեւ `շարժվող:

 

Ոսկան Սարգսյան

Լրագրող

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն