Հայաստանն Արցախի հարցով փորձում է իր վրայից դե՞ն գցել պատասխանատվությունը (տեսանյութ)
14-09-2018 23:31:36 | Ադրբեջան | Քննարկում
Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններ անցած ամբողջ անցած ժամանակաընթացքում չեն եղել, տարիներ շարունակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընդամենը խոսել, քննարկել են այն սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն բանակցությունների հիմքում, այսինքն` երբ որ սկսվեն բանակցությունները, պարզ լինի, թե ինչ սկզբունքներով ենք առաջ շարժվելու և ովքեր են լինելու այդ բանակցություններին մասնակցող կողմերը: Սեպտեմբերի 14-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ-Մելիք Շահնազարյանը:
«Մշտապես նշվել է, որ բանակցություններին լինելու է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,- ասաց Հրանտ-Մելիք Շահնազարյանը:- Դա նաև շեշտվել է և՛ Հայաստանի իշխանությունների կողմից, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, այսինքն, ըստ էության, մենք պետք է ֆիքսենք մի բան, որ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթաց չի եղել, եղել է այդ միջավայրի ապահովման փորձ, որը, դասական քաղաքագիտության առումով, քաղաքագիտական քննարկումներ են: Դրանց, ի դեպ, Արցախի իշխանությունները նույնպես մշտապես մասնակցել են: Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են Մինսկի խմբի համանախագահներն այցելում Ստեփանակերտ, Հայաստանի նախագահներն այցելում Ստեփանակերտ, Արցախի իշխանություններն էին գալիս այստեղ, միասին քննարկում էին այդ ամենը: Չկար ընդամենը Ստեփանակերտ- Բաքու կապը, ինչը եթե համահավասարեցված դիրքից նայենք, նույնչափ խնդիր էր նաև Ադրբեջանի համար: Որքան էլ իրենք են մերժում այդ կապը, բայց փաստն այն է, որ պաշտոնական Բաքուն և պաշտոնական Ստեփանակերտը մինչ այս պահը հավասար դիրքերում են գտնվում: Բոլորն էլ շփվում էին և՛ Հայաստանի ղեկավարի հետ, և՛ Մինսկի խմբի համանախագահների հետ, բայց միմյանց միջև այդ կապը չկար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ վերահաստատել է, որ իրավասու է բանակցություններ վարել միայն Հայաստանի անունից, քանի որ Հայաստանի վարչապետն է, ոչ թե Արցախի, Լեռնային Ղարաբաղն ունի իր ղեկավարությունը: Անդրադառնալով նշված հայտարարությանը, քաղաքագետն ասաց.
«Հիմա երբ որ Հայաստանի ղեկավարն ասում է, որ ինքը չի խոսելու, շատ տրամաբանական է, պարզապես այդ շեշտադրումների խախտումն է այստեղ, և տպավորություն է ստեղծվում, թե նման հայտարարություններ անելով, հայկական կողմը փորձում է հիմա իր վրայից պատասխանատվությունն ընդհանրապես վայր դնել այդ միջավայրի (բանակցությունների հիմքում դրվելիք սկզբունքների և մասնակիցների շրջանակի որոշման.- խմբ.) ձևավորման առումով»:
Իսկ լոկ այդպիսի տպավորությո՞ւն է ստեղծվում, թե հենց այդպես է… Պատասխանելով այս հարցին, «Քննարկում» հաղորդաշարի հյուրն ասաց.
«Ես չգիտեմ, հուսով եմ, որ այդպես չէ, բայց ընկալումը, համենայն դեպս, այդպիսին է, և դա ոչ միայն Հայաստանում կամ Արցախում գործող փորձագետների տեսակետն եմ հայտնում, նաև` միջազգային շատ փորձագետների, ովքեր զբաղվում են մեր տարածաշրջանի անվտանգության հիմնախնդիրներով, ուսումնասիրում են, հնարավորություններ են փորձում գտնել»:
Հրանտ-Մելիք Շահնազարյանի տեղեկացմամբ, ինքը վերջին օրերին, իսկապես, վերոնշյալ հարցը շատ է ստացել իր արտասահմանցի գործընկերների կողմից, թե Հայաստանն ինչո՞ւ է փորձում իր վրայից վայր դնել այդ պատասխանատվությունը, ինչո՞ւ է ուզում Արցախը հենց հիմա մտցնել բանակցությունների մեջ, չէ՞ որ այդ խնդիրը, որպես այդպիսին, մշտապես եղել է…
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»-ի ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։