Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հիմնադրամի 100-ամյակին նվիրված սեպտեմբերյան միջոցառումների շարքը
17-09-2018 12:23:12 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հարգելի՛ բարեկամ,
Այս տարի լրանում է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հիմնադրման 100-ամյակը: Այդ առիթով սեպտեմբեր ամսվա երկրորդ կեսին նախատեսում ենք մի շարք միջոցառումներ։
Մենք ցանկանում ենք, որ Դուք Ձեր մտերիմների հետ մասնակցեք այս միջոցառումներին:
Քանի որ միջոցառումների մեծ մասի մուտքը հրավերով է, մենք պետք է նախօրոք ամրագրենք յուրաքանչյուր միջոցառման մասնակիցների անունները։
Խնդրում ենք Ձեզ՝ նախօրոք տեղեկացնել, թե Դուք և Ձեր մտերիմները ո՞ր միջոցառումներին կուզենաք մասնակցել, որպեսզի ուղարկենք հրավերները։
Լրացուցիչ հարցերի համար դիմեք Աննա Օհանյանին։
Շատ շնորհակալ կլինեմ, եթե Աննա Օհանյանին պատասխանեք էլեկտրոնային նամակով (anna.ohanyan@amaa.am) կամ հեռախոսազանգով (099 402 757), մինչև սեպտեմբերի 20-ը։
Հույսով ենք, որ Դուք Ձեր ներկայությամբ կպատվեք մեր կազմակերպության հարյուրամյա հոբելյանին նվիրված միջոցառումները։