Նիկոլ Փաշինյանի թիմի անդամներն ատելություն են քարոզում Նաիրա Զոհրաբյանի հետ կապված.Իվետա Տոնոյան


Նիկոլ Փաշինյանի թիմի անդամներն ատելություն են քարոզում Նաիրա Զոհրաբյանի հետ կապված.Իվետա Տոնոյան

  • 17-09-2018 12:53:41   | Հայաստան  |  Քաղաքական

ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանն ու Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձան հարցին, թե ինչու է իրենց խմբակցության պատգամավոր, Երևանի քաղաքաապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Իմ քայլը դաշինքի ու դրա թեկնածուի դեմ կոշտ ելույթներ ունենում:
 
Իվետա Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ն չի սկսել սև փիար իրականացնել, այս ամենը պարզապես եղել է օրեր շարունակ սոցիալական ցանցերում կոնկրետ տեղեկատվական տեռորի պատասխան:
 
“Դրա հանգուցալուծումը եղել է երեկ հանրահավաքի ժամանակ հնչած այդ ելույթը: Օրեր շարունակ մարդկանց անձնական մեսիջների միջոցով և Ինստագրամում, և Ֆեյսբուքում կոչեր են ուղարկվել՝ չընտրել Նաիրա Զոհրաբյանին: Եվ երբ այս իրավիճակը շարունակվում է օրեր շարունակ, բնական է, որ ինչ-որ մի պահի այս ամենը պետք է ունենա արձագանք: Ինչ վերաբերոմ է ունեցած փաստերին, մենք բազմաթիվ փաստեր ունեն մեր ձեռքի  տակ և պատրաստվում ենք առաջիկայում այդ փաստերը ներկայացնել նաև եվրոպական կառույցներին”,- ասաց Իվետա Տոնոյանը:
 
Նա նշեց, որ իրենց թեկնածուի հասցեին այդ կոչերն ու սպառնալիքներն իրականացվում են պետական հաստատությունների, նախարարությունների աշխատակիցների ու ֆեյքերի միջոցով: “Նախարարությունների բազմաթիվ աշխատակիցներ իրենց ֆեյսբուքյան էջերում համատարած ատելություն են քարոզում Նաիրա Զոհրաբյանի հետ կապված”,- հավելեց Տոնոյանը՝ հավելելով, որ շատ ակհայտ է, որ նրանք Նիկոլ Փաշինյանի թիմի անդամներն են:
 
Վահէ Էնֆիաջյանն էլ նշեց, որ նոր Հայաստանում իրենք ցանկանում են, որ իսկապես նոր որակներով քարոզարշավ տեղի ունենա: “Եվ անձնական տիրույթում տեղի ունեցող վիրավորանքները, քաղաքական ուժերի՝ մեկը մյուսին հակադրելու և առճակատման այս միտումները մեզ համար ամենաանցականալի մոտեցումն է: Մենք գտնում ենք, որ քաղաքական հարթակում ամեն ինչ պետք է լինի տրամաբանված, ցենզուրայի և կուլտուրայի շրջանակներում”,- նշեց Էնֆիաջյանը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական