Ինչ իրենց պետք էր առգրավեցին ու գնացին. Yerevan Today կայքի խմբագիրը՝ կատարված խուզարկության վերաբերյալ


Ինչ իրենց պետք էր առգրավեցին ու գնացին. Yerevan Today կայքի խմբագիրը՝ կատարված խուզարկության վերաբերյալ

  • 17-09-2018 16:49:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել ոստիկանության և քննչական կոմիտեի կողմից կայքի խմբագրությունում կատարված խուզարկությունից: Լրագրողների հետ զրույցում Սևակ Հակոբյանը նշեց, որ կատարվածը իր համար տարօրինակ է:
 
Նրա խոսքով՝ այդ ամենի պատճառն այն է, որ Yerevan Today-ն է ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը շուտ տեղադրել: Սևակ Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում մամուլի ասուլիսով հանդես կգան: «Այս պահին կարող եմ միայն ասել, որ առգրավել են իմ համակարգիչը, մյուս համակարգիչների կոշտ սկավառակները: Ընդ որում, դա կատարվել է կրկնակի ստուգումների արդյունքում: Իրենք արձանագրեցին, որ տեղեկատվությունը, որի համար եկել էին,  մեր կայքում հրապարակվել է շատ ավելի ուշ, քան տարածվել է, բայց դրանից հետո ինչ իրենց պետք էր առգրավեցին ու գնացին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հակոբյանը:
 
Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Yerevan Today կայքի հետ ի՞նչ կապ ունի, Սևակ Հակոբյանը վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը կայքի սեփականատերը չէ ու ընդհանրապես ոչ մի կապ չունի կայքի հետ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play