Պատասխան կրակի արդյունքում ադրբեջանական զինուժը դադարեցրել է Բարեկամավանի գնդակոծումը


Պատասխան կրակի արդյունքում ադրբեջանական զինուժը դադարեցրել է Բարեկամավանի գնդակոծումը

  • 17-09-2018 17:19:39   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

aravot.am. Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 16-ի ժամը 22.20-ից մինչեւ 23.40-ը ընդհատումներով, հրաձգային զենքերից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղի վրա:
 
Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ վնասներ չկան: Նրա խոսքերով`մեր սահմանապահների պատասխան կրակի արդյունքում գյուղի գնդակոծությունը դադարել է:
 
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը