ՊԵԿ-հասարակական կազմակերպություններ գործակցությամբ արդյունավետ լուծումներ են մշակվելու


ՊԵԿ-հասարակական կազմակերպություններ գործակցությամբ արդյունավետ լուծումներ են մշակվելու

  • 17-09-2018 18:13:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պետական եկամուտների կոմիտեում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստ` «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Փայլակ Թադևոսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները և համապատասխան մասնագետները, ինչպես նաև խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
 
Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրմանը, շրջանառության հարկի` հանրային սննդին վերաբերող հարկման դրույքաչափերին և պետական մարմնի կողմից պարզաբանումների տրամադրման նոր համակարգի ներդրմանը: Կառուցողական երկխոսության արդյունքում ամբողջացվել են կոմիտեի և հարկ վճարողների ներկայացուցիչների դիտարկումները: ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնել հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ աշխատանքի միջոցով մշակել քննարկված հարցերի առավել արդյունավետ լուծումները:  
 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն