Հրդեհ Արուճ գյուղում. տուժածներ չկան


Հրդեհ Արուճ գյուղում. տուժածներ չկան

  • 17-09-2018 18:17:37   | Արագածոտնի մարզ  |  Հասարակություն

Սեպտեմբերի 17-ին, ժամը 13:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Արուճ գյուղի մոտակայքում:
 
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել` 14:51-ին:
 
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում այրվել են մոտ 200 տարա, վագոն-տնակի փայտյա կառուցատարրեր (մոտ 10 քմ) և պահեստամասերի վրայի ռետինե խողովակներ:
 
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play