Ջերմաստիճանի նվազում առաջիկա օրերին


Ջերմաստիճանի նվազում առաջիկա օրերին

  • 17-09-2018 18:34:51   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում`
 
Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում, 19-20-ը հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  17-19-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Սեպտեմբերի 17-ին, 19-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 18-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
 Երևան քաղաքի սեպտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան`           35.00C (1998 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`               6.20C (2007 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`           20.30C
Նոյյան տապան  -   Հասարակություն