Աշխարհի հերթական առաջնությունը` նոր մրցակագրով.ՀԱՕԿ

17-09-2018 18:36:56   | Ուկրաինա  |  Սպորտ
ՀԱՕԿ Երկաթախաղի հայ վարպետները սեպտեմբերի 13-ից «խարիսխ են գցել» Ուկրաինայի Կամինեց – Պոդոլսկ քաղաքում:Տեղի ծանրամարտի հավաքականի հետ մեր պատվիրակները համատեղ կմարզվեն մինչև սեպտեմբերի 30-ը: Դրանից հետո մեր հերկուլեսները ուսումնամարզական հավաք կանցկացնեն հայրենիքում /Օլիմպավանում , հոկտեմբերի 3-20-ը/: Կհաջորդի մրցաշրջանի գլխավոր մրցուղերթը. մեր հավաքականը կուղևորվի Աշխաբադ և կմասնակցի նոյեմբերի 1-11-ը անցկացվելիք աշխարհի առաջնությանը:Կարևոր այդ սուգատեսում մասնակիցները առաջին անգամ հանդես կգան միջազգային ֆեդերացիայի կանոնակարգով հաստատված նոր քաշային կարգերում: 
 


Օլիմպիական խաղերում ,տղամարդկանց և կանանց մրցաշարերում հանդես կգան հավասար քանակի` յոթական քաշային կարգերի 98-ական մարզիկ-մարզուհիներ: Իհարկե աշխաբադյան ստուգատեսը վարկանիշային է: Դրանից բացի, մինչև Տոկիոյում մեկնարկելիք օլիմպիական խաղերը, տեղի կունենան վարկանիշային ևս հինգ մրցաշարեր. Եվրոպայի ` երկու,աշխարհի և Հայաստանի 2019թ. առաջնություններ և միջազգային մեկ բարձրագույն կարգի մրցաշար: Փաստորեն ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մինչ Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկը, 18 ամսում կանցկացնի վեց վարկանիշային մրցաշար / ներառյալ աշխաբադյան մրցումները/:Այնպես է ստացվում,որ վարկանիշային ստուգատեսները միմյանց կհաջորդեն յուրաքանչյուր եռամսյակում մեկ անգամ:Միավորների քանակը հաշվվում է «Սինգլեր» անվանումը կրող աղյուսակով: Դրանում մրցումներն ունեն երեք դասակարգում.ոսկե /աշխարհի առաջնություն /,արծաթե /աշխարհամասի, մեր պարագայում ` Եվրոպայի առաջնություն / և բրոնզե /Հայաստանի առաջնություն և միջազգային բարձրակարգ մրցաշարեր/ : 
ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նախատեսել է Աշխաբադ ուղեկցել Անդրանիկ Կարապետյանին /81 կգ ,Էջմիածին /, Ժորժ Եղիկյանին / 81կգ ,Գյումրի /,Հակոբ Մկրտչյանին / 89կգ,Գյումրի /, Արսեն Մարտիրոսյանին / 102կգ,Էջմիածնի Հայկաշեն /,Սամվել Գասպարյանին/102 կգ, Գյումրի /,Սիմոն Մարտիրոսյանին/ 109կգ, Էջմիածնի Հայկաշեն / և գերծանրքաշայիններ /+109կգ / Գոռ Մինասյանին /Գյումրի/և Ռուբեն Ալեքսանյանին /Արարատ /: 
Կանանցից նախապատրաստվում են երևանցիներ Իզաբելա Յայլյանը /59կգ/,Լիանա Գյուրջյանը / 76կգ/Տաթևիկ Հակոբյանը / 87կգ / և քասախցի Արփինե Դալալյանը /+ 87կգ /:
 
 
 
ՀԱՕԿ լրատվական բաժին
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 539 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար