Հայ ըմբիշները Սլովակիա են մեկնել մարտական տրամադրությամբ.ՀԱՕԿ


Հայ ըմբիշները Սլովակիա են մեկնել մարտական տրամադրությամբ.ՀԱՕԿ

  • 17-09-2018 18:39:48   | Սլովակիա  |  Սպորտ

ՀԱՕԿ  Սլովակիայում այսօր մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականը մարտական տրամադրությամբ է մեկնել մրցավայր: Մրցուղերթից առաջ ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանն ասաց,որ մեր ութ մարզիկներ կելնեն մրցագորգ: Նրանց ընդհանուր պարտաստականությունը գոհացնում է և հավանական է,որ տղաները մեդալներով կվերադառնան հայրենիք: Նա նաև հավելեց, որ Երևանի Օլիմպավանում անցկացված վերջին ուսումնամարզական հավաքում մեր թիմից բացի ընդգրկված են եղել նաև Ռուսաստանի մի քանի քաղաքների թիմեր: 
Սեպտեմբերի 19-ին Սլովակիա կմեկնի մեր երկրի ազատ ըմբշամարտի երիտասարդական հավաքականը:
 
 
 
ՀԱՕԿ լրատվական բաժին
Նոյյան տապան  -   Սպորտ