Նիկոլ Փաշինյանը խախտում է բանակցային գործընթացը, հետևանքների պատասխանատվությունը Հայաստանինը, հատկապես Փաշինյանինն է. Ալիև


Նիկոլ Փաշինյանը խախտում է բանակցային գործընթացը, հետևանքների պատասխանատվությունը Հայաստանինը, հատկապես Փաշինյանինն է. Ալիև

  • 18-09-2018 01:11:14   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
 
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս անընդունելի է համարել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ առաջիկա բանակցություններում Ղարաբաղին ընդգրկելու կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը:
«Ազերթաջ» լրատվական գործակալության հրապարակած տեղեկատվության համաձայն, Իլհամ Ալիևն անցած չորեքշաբթի ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ղարաբաղին բանակցություններում ներգրավելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անընդունելի է»:
Ալիևը նշել է, որ մերժված է համարում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող յոթը տարածքների` Արցախի հանրապետությանը պատկանելու մասին Փաշինյանի հայտարարությունը, ապա ԵԱՀԿ-ից պահանջել է հակադարձել Հայաստանի այդ հայտարարություններին:
«Ադրբեջանը եկել է այն եզրակացության, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտում է բանակցային գործընթացը և այդ կեցվածքի հետևանքների պատասխանատվությունը Հայաստանինը, հատկապես Փաշինյանինն է»,-ասել է Ալիևը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական