ՀՅԴ, ապա՝ ՀՀԿ անդամ դարձած համայնքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել


ՀՅԴ, ապա՝ ՀՀԿ անդամ դարձած համայնքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

  • 18-09-2018 14:34:02   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

aravot.am. Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի նախկին ղեկավար Սուրեն Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված հացահատիկի սերմացուի յուրացման եւ Լուսաձորի համայնքապետարանում փաստացի չաշխատած, սակայն որպես համայնքապետարանի հավաքարարի Իջեւանի տարածաշրջան մեկ այլ բնակավայրի բնակչուհուն մեկ ամսվա աշխատավարձ վճարելու կապակցությամբ: Քրեական 2 դրվագները միավորվել են քրեական մեկ գործի մեջ: Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»): Քրեական գործով նախաքննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը: Իրավապահներից տեղեկացանք, որ քրեական գործի քննության շրջանակներում Սուրեն Քոչարյանը մարել է պետությանը պատճառված 200 հազար դրամ վնասը:
 
Նախաքննությունը շարունակվում է: Ս. Քոչարյանը Լուսաձոր համայնքը ղեկավարել է 2005-2016 թվականերին: Մեր տեղեկություններով՝ նա սկզբում եղել է ՀՅԴ կուսակցության անդամ, ապա դարձել ՀՀԿ անդամ:
 
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play