Վահե Էնֆիաջյանի նոր բացահայտումները ՔՊ-ՀՀԿ կապի մասին. aravot.am
18-09-2018 14:40:16 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
aravot.am. «Էդուարդ Երանոսյանը, Արաբկիրի ՔՊ-ի տարածքային կառույցի ղեկավարը, խոսակցություն կա, որ ընտրություններից հետո նա լինելու է այդ վարչական շրջանի ղեկավարը: Նախորդ ընտրություններում այդ մարդը Սամվել Ալեքսանյանին է սատարել եւ ակտիվ աշխատել է նրա համար»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր «Քաղաքացիական պայմանագիր»-ՀՀԿ կապի մասին եւս որոշ բացահայտումներ արեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Նա նաեւ հիշեցրեց, որ «TV մոլ» պարբերականի 2008 թվականի հուլիսի 2-8-ի համարում Հայկ Մարությանը հայտարարել է, որ հպարտ է, որ ապրիլի 9-ին լույս աշխարհ եկած իր որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը: Վահե Էնֆիաջյանն ասաց, որ այլ տեղեկություններ էլ ունեն, որոնք առայժմ չեն մանրամասնի: Դա կանեն քարոզարշավի առաջիկա օրերին: