Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կշարունակի նվազել, սպասվում են անձրևներ և ամպրոպներ


Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կշարունակի նվազել, սպասվում են անձրևներ և ամպրոպներ

  • 18-09-2018 18:06:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 19-20-ի երեկոյան ժամերին հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ը կբարձրանա 1-2 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամերին սպասվում է, 19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի սեպտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
•Օդի առավելագույն ջերմաստիճան`           32.50C (1998 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան`               4.40C (1987 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան`           19.80C
 
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. 
 
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play