Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքի մոտ թույլ երկրաշարժ է գրանցվել.ԱԻՆ


Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքի մոտ թույլ երկրաշարժ է գրանցվել.ԱԻՆ

  • 18-09-2018 18:21:49   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի սեպտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.390 և արևելյան երկայնության 45.990 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ:
 
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն