Որոշումները չեն ընդունվել և իրականացվել արդարության և օրենքի գերակայության ներքո. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)


Որոշումները չեն ընդունվել և իրականացվել արդարության և օրենքի գերակայության ներքո. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

  • 18-09-2018 19:48:11   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Երևանի քաղաքապետարանում որոշումները չեն ընդունվել և իրականացվել արդարության և օրենքի գերակայության ներքո: Այս համոզմունքին է Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, որը խոստանում է ընտրվելու դեպքում, նախևառաջ, լրացնել այս բացը:
«Երևանը, որը թաղված է խնդիրների մեջ, կարող է դուրս գալ այս իրավիճակից, եթե, իհարկե, գերակայում է օրենքի և իրավունքի սկզբունքը, և նաև արդար են լինում որոշումները, այսպիսին է հիմնականում մեր մոտեցումը»,- սեպտեմբերի 18-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց Զարուհի Փոստանջյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե, որպես քաղաքապետի թեկնածու, ներկայիս ծրագրում ունե՞ն ինչ-որ նոր մտքեր, առաջարկներ նախորդ տարվա ծրագրի համեմատ, Զարուհի Փոստանջյանն ասաց.
«Այո, որոշ փոփոխություններ կան ծրագրի մեջ, քանի որ մենք հասկանում ենք, որ որոշ չափով նաև իրավիճակ է փոխվել: Իհարկե, դեռ մեր պետության քաղաքական կառուցվածքն ամբողջությամբ փոխված չէ, կան փոքրիկ նախադրյալներ դեպի փոփոխություն»:
Ըստ «Քննարկում» հաղորդաշարի հյուրի, իրենք գտնում են, որ այսօր հնարավոր է նույնիսկ կառուցել, օրինակ, վերելակաշինության գործարան և փոխել մեր բարձրահարկ շենքերի ամբողջ վերելակները:
«Այսօր հնարավոր է ունենալ նաև այնպիսի գործարան, որն այլընտրանքային էներգիայի միջոց կարող է մեզ տրամադրել, և այդ գործարանի միջոցով մենք կարող ենք արդիականացնել և վերանորոգել Երևանի բոլոր տանիքները,- ասաց Զարուհի Փոստանջյանը:- Մենք առաջարկում ենք նաև հայաշատ քաղաքների հետ անմիջական կապ, մասնավորապես Լոս Անջելեսի հետ ուղիղ չվերթ պետք է կարողանանք կազմակերպել, դա նույնպես շատ կարևոր է»:
«Քննարկում» հաղորդաշարի հյուրը խոսելով մայրաքաղաքի ամենակարևոր խնդիրների մասին, ասաց նաև, որ առաջարկում են նաև հատկապես մշակութային և կրթական ոլորտում «Երևան TV»-ի հիմնադրում, որը շատ կարևորում են, քանի որ ոչ մի լրատվամիջոց ամբողջությամբ մշակութային և կրթական ծրագրերին ուղղված հաղորդումներ չի թողարկում:
«Իհարկե, գիտենք, որ Երևանի բյուջեն այս պահին կազմում է շուրջ 170 միլիոն դոլար, գիտենք, թե ինչպես է ծախսվել անցած մեկ տարվա ընթացքում, շատ լավ պատկերացնում ենք և գիտենք, թե ինչպես է յուրացվել նաև այդ բյուջեն: Գումարները չեն յուրացվելու, գումարներն ըստ իրենց նպատակի ծախսվելու են, և ցանկացած լրացուցիչ եկամուտ մենք ուղղելու ենք դեպի կրթություն, նաև կառուցելու ենք սոցիալապես անապահով խավի համար սոցիալական բնակարաններ, որը երբևիցե Երևանում չի եղել: Երևանի տարածքներում, բայց արվարձաններում, որտեղ կան հողեր երևանապատկան, կանաչապատելու ենք, նաև ներգաղթյալների համար տրամադրելու ենք հողատարածք` բնակարան, տուն կառուցելու համար»:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play