ԱԻ նախարարության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են մեդալներով


ԱԻ նախարարության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են մեդալներով

  • 19-09-2018 10:27:15   | Հայաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հ. Ռոստոմյանի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ պարգևատրվեցին մեդալներով: Մեդալները փրկրարներին հանձնեց ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը, հայտնում է ԱԻՆ լրտվական ծառայությունը:
 
«Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով պարգևատրվեցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կ. Զիրաքյանը, ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Աբգարյանը, ևս 10 փրկարար:
 
«Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվեցին ՓԾ կադրերի վարչության կադրային գործի վարման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Վ. Հովսեփյանը, ծառայության կազմակերպման վարչության աշխատանքային ծրագրերի և պլանների համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Եղիազարովը, ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գ. Հովակիմյանը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ա. Մկրտչյանը:
 
«Անվեհեր փրկարար» մեդալ շնորհվեց ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ոսկանյանին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play