Երեւանում 28-ամյա երիտասարդը նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել.Ոստիկանություն


Երեւանում 28-ամյա երիտասարդը նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել.Ոստիկանություն

  • 19-09-2018 10:30:45   | Հայաստան  |  Հասարակություն

Երեւանում սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում մարմնական վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երիտասարդի։
 
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հաղորդում է ստացվել, որ 28–ամյա քաղաքացին 3 հատ ածելի է կուլ տվել և տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
 
Բժշկական կենտրոնում ախտորոշվել է նախաբազկի կտրած վերք, արյունահոսություն և այլ վնասվածքներ:
 
Մեկնած օպերտիվ խումբը պարզել է, որ նույն օրը տանն ինքնասպանություն գործելու նպատակով քաղաքացին շեղբով վնասել է նախաբազուկը, որից հետո կուլ է տվել երեք ածելի։
Նոյյան տապան  -   Հասարակություն