Նիկոլ Փաշինյանը ոչ թե արեւ է, այլ երկնաքար, որը շատ արագ կվառվի. Ռոբերտ Քոչարյան


Նիկոլ Փաշինյանը ոչ թե արեւ է, այլ երկնաքար, որը շատ արագ կվառվի. Ռոբերտ Քոչարյան

  • 19-09-2018 14:10:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսական Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին համեմատել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի հետ եւ ասել, որ նա ընտրել է կառավարման օխլոկրատիկ մոդելը, երբ երկնակամարում կա միայն մեկ արեւ, նրանից հետո չկա երկրորդ, երրորդ, տասներորդ համար: Նա ասել է, որ նման մոդելը չի կարող կենսունակ լինել եւ նպաստել զարգացմանը:
 
Լրագորղի հարցին, որ դա բնորոշ է նաեւ հետխորհրդային ղեկավարներին, Քոչարյանը պատասխանել է, որ եթե այդ արեւն ունի կառավարման փորձ, գիտելիքներ եւ ունակություններ, կողմնորոշվում է դեպի երկրի երկարաժամկետ շահերը, ոչ թե կարճաժամկետ էֆեկտին՝ ցույցեր, միտինգներ: Իսկ եթե այդ արեւն անկանխատեսելի է, հիստերիկ ու չի տեսնում հեռանկարը, կարող է աղետ տեղի ունենալ:
 
Նա ասել է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե արեւ է, այլ երկնաքար, որը շատ արագ կվառվի:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play