Էրիկ Էսրաիլյանը և Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

20-09-2018 14:29:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, Ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են  ցուցադրությանը, դիտել ցուցանմուշները: Այնուհետեւ Հիշողությունների պուրակում Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը ջրել են «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական խմբի կողմից 2017 թվականին տնկած եղեւնին:
 
Հանրապետության նախագահի աշխատակազմի
 
Հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 577 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար