ՀՀ կառավարությունը ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ դեռևս բանակցություններ չի վարում.«Արմենպրես»

20-09-2018 15:28:52   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի նոր սակագնի շուրջ բանակցությունները դեռևս չեն սկսվել:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Այս պահին ոչինչ չունեմ ասելու, որոշված չէ, թե երբ ենք սկսելու բանակցությունները: Երբ կլինի համապատասխան հանձնարարական՝ կշարունակենք քննարկումները: Դեռևս որոշված չէ, թե երբ կսկսենք դրանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Հարցին, թե կառավարությունն, արդյոքմտադի՞ր է գազի այլընտրանքային տարբերակ դիտարկել, այդ թվում Իրանից՝ նախարարը պատասխանեց. «Մտադիր ենք ցանկացած տարբերակ փորձելու, կոնկրետ առաջարկներ մինչև այժմ չունենք: Ձևավորված ընթացքով գազի պայմանագրի վերաբերյալ ռուսական կողմից առաքումն ունենք: Երբ այդ թեմայով անհրաժեշտություն առաջանա, նոր կաշխատենք»:

Ռուսաստանը Հայաստանին սահմանին գազը մատակարարում է 1000 խմ-ն 150 դոլարով, գազի գնի մասին պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի վերջին:

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 777 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար