Զորավարժություն 5-րդ զորամիավորումում

20-09-2018 15:51:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Դասակների և վաշտերի հրամանատարների՝ հարձակողական գործողությունների ընթացքում ստորաբաժանման կազմով ներդաշնակ գործելու, կրակի կառավարումը արդյունավետ իրականացնելու կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև  հակագրոհը կազմակերպելու, հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով, սեպտեմբերի 17-ից 18-ը Սպարապետ Վ. Սարգսյանի անվան զորամասում, համաձայն պատրաստության պլանի, անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն:       
 
Զորամասի հրամանատարության կողմից ընտրված թեման հնարավորինս ներառել է լեռնային պայմաններում ստորաբաժանման կազմով հարձակողական գործողություններ վարելու հավանական տարբերակները, ինչպես նաև հաշվարկվել են հակառակորդի կողմից հնարավոր գործողությունների տարբերակները:
Ստորաբաժանումների հրամանատարները հատկապես մեծ հետաքրքրություն են ցուցաբերել  հետախուզական խմբերի, հրետանու կրակի կառավարման, կապի կազմակերպման և առաջին բուժօգնության ցուցաբերման ուսումնական կետերում զինծառայողների գործողություններին:
Զորավարժության ավարտին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը բարձր է գնահատել բոլոր մասնակիցների գործողությունները և հորդորել մանրամասն վերլուծել զորավարժության յուրաքանչյուր փուլը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 597 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար