ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

20-09-2018 16:01:40   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: 
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը շնորհավորել է Ծառայության աշխատակիցներին գալիք տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց խաղաղություն, ներդաշնակություն և նորանոր հաջողություններ: Նա իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է. «Այս օրը մեծ տոն է ողջ հայության համար, քանի որ մենք ինքներս ենք կերտել մեր վաղեմի երազանքը՝ ունենալ ազատ ու անկախ պետականություն: Երջանիկ ենք, քանի որ ապրում ենք անկախ երկրում, և մեր սերունդները կրթվում, դաստիարակվում ու մեծանում են անկախության ոգով: Անկախությունը պարզապես ի վերուստ տրված չէ. այն նաև հսկայական պատասխանատվություն է, քանի որ մերօրյա մարտահրավերներում ու գլոբալ զարգացման պայմաններում հրամայական է չկորցնել ազգային դիմագիծը, լինել հավատարիմ ազգային ավանդույթներին ու հայի ոգուն՝ քայլելով նաև ժամանակին համահունչ»:
 
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ծառայության 45 աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների: 
Հակոբ Հակոբյանի հրամանով «Անբասիր ծառայության համար» մեդալով են պարգևատրվել Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը,  Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սևակ Սիմոնյանը և Արարատի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Գևորգ Խաչատրյանը:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 588 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար