Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ.armtimes.com


Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ.armtimes.com

  • 20-09-2018 16:56:21   | Կոտայքի մարզ  |  Իրավունք

armtimes.com Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական եւ մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ եւ իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում էր ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու եւ օրինական կարգով ընթացքը լուծելու համար:
 
Ինչպես հայտնում է Կոտայքի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջը, գործի քննությունը հետագայում հանձնվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնին, որտեղ էլ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կայացված որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել էր: Սակայն Կոտայքի մարզպետը բողոքարկել է վերոնշյալ որոշումը Կոտայքի մարզի դատախազին: Արդյունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել նախաքննության:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play