Դեսպան Մանվել Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության վարչապետի տեղակալի հետ


Դեսպան Մանվել Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության վարչապետի տեղակալի հետ

  • 20-09-2018 17:09:54   | Քուվեյթ  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 19-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության վարչապետի տեղակալ, արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահի հետ:
 
Ողջունելով հյուրին` Քուվեյթի արտգործնախարարը գոհունակությամբ ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ ունեցած արդեն 24-ամյա դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների գործունեությունը և կատարված մեծ աշխատանքը իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային կապերի ամրապնդման, մի շարք բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման առումով։ Նախարարը դրվատանքով է խոսել դեսպան Բադեյանի՝ պաշտոնավարման ընթացքում տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու և զարգացնելու ջանքերի մասին, ինչպես նաև կարևորեց հայ համայնքի նշանակալից դերակատարությունը Քուվեյթում:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Քուվեյթի Հանրապետությանը և Քուվեյթի արտաքին գործերի նախարարությանը` ցուցաբերվող մշտական աջակցության և սերտ փոխգործակցության համար: Դեսպան Բադեյանը իր խոսքում ևս կարևորել է տեղի հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերությունների համատեքստում՝ ընդգծելով Քուվեյթի պետության կողմից հայ համայնքի հանդեպ հոգատար և հյուրընկալ վերաբերմունքը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն