Միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը Ռադիոլոկացիոն հակակարկտային կենտրոնում


Միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը Ռադիոլոկացիոն հակակարկտային կենտրոնում

  • 20-09-2018 18:54:30   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր, սեպտեմբերի 20-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի տարածքում գտնվող Ռադիոլոկացիոն հակակարկտային կենտրոնում կայացավ Հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի արդյունքներն ամփոփելու և հետագա զարգացման հնարավորությունները գնահատելու, ինչպես նաև անկանոն տեղադրված գազագեներատորային հակակարկտային կայանների տեղափոխման վերաբերյալ համապատասխան եզրակացություն ներկայացնելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը:
 
ԱԻ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Արամ Թանքարյանի գլխավորությամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Հովսեփյանի ուղեկցությամբ՝ հանձնաժողովի անդամները շրջեցին Ռադիոլոկացիոն հակակարկտային կենտրոնի տարածքով՝ ծանոթացան և ուսումնասիրեցին հակակարկտային հրթիռների պահեստը, հակակարկտային հրթիռները, արձակիչ կայանը, արդիականացված ՄՌԼ-5 ռադիոլոկացիոն կայանը, ինչպես նաև եղան կառավարման կենտրոնում: Ս. Հովսեփյանը ներկայացրեց կենտրոնի տեխնիկական հագեցվածությունն ու առավելությունները: Կենտրոնում աշխատող մասնագետներն էկրանի վրա մանրամասն ցուցադրեցին հրթիռային կայանների գործարկման և աշխատանքների կազմակերպման ամբողջ ընթացքը:
 
Հանձնաժողովի անդամներն ուսումնասիրեցին նաև գազագեներատորային հակակարկտային կայանների տեխնիկական վիճակը և դրանց աշխատանքը:
 
Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները կարծիքներ փոխանակեցին և քննարկվեցին նրանց կողմից բարձրաձայնված առաջարկությունները:
 
Ամփոփելով օրվա արդյունքները՝ Արամ Թանքարյանը հատուկ կարևորեց հատկապես արդի ժամանակաշրջանում ամբողջ գործընթացի նշանակությունը՝ մաղթեց հանձնաժողովին ակտիվ ու արգասաբեր աշխատանք՝ ՀՀ Վարչապետին ամփոփ եզրակացություն ներկայացնելու համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն