Անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի գոյատևման, զարգացման ու բարգավաճման կարևորագույն երաշխիքն է.Գագիկ Ծառուկյան

21-09-2018 17:15:54   | Հայաստան  |  Հասարակություն
 


 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ 
 
 
Սիրելի' հայրենակիցներ, այսօր մեր պետության կարևորագույն տոներից մեկն է՝ Անկախության տոնը: 27 տարի առաջ Հայաստանը հռչակեց իր անկախությունը, և ես այսօր համայն աշխարհի հայերին  շնորհավորում եմ  կարևոր այս հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով մեր պետությանն ու ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: Անվիճելի փաստ է, որ անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի գոյատևման, զարգացման ու բարգավաճման կարևորագույն երաշխիքն է: Արդեն 27 տարի մենք վայելում ենք անկախության բերկրանքը, իրացնում  սեփական հայրենիքում ազատ ապրելու և արարելու մեզ ընձեռնված բացառիկ հնարավորությունը: Այս տարիների ընթացքում մեր նորանկախ հանրապետությունն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, սակայն հայի անկոտրում կամքն ու մաքառման ոգին հաղթահարել են բոլոր դժվարությունները: Հայաստանի անկախությունն այն փարոսն է, որի շուրջ համախմբված են աշխարհասփյուռ մեր միլիոնավոր հայրենակիցները, որոնցից յուրաքանչյուրի սրտում վստահաբար արմատավորված է ազգային պետականության գաղափարը:  Անվիճելի է, որ անկախությունը բարձրագույն արժեք է յուրաքանչյուրիս ու բոլորիս համար:  Գնահատենք այս անկախությունը, համախմբվենք այս արժեքի շուրջ և միասնական ջանքերով յուրաքանչյուրս  մեր լուման ներդնենք մեր երկրի, մեր հայրենիքի բարգավաճման գործում: Վստահաբար,  միայն այս  դեպքում մեր սերունդները կապրեն առավել հզոր և օր-օրի զարգացող ու բարգավաճ  Հայաստանում: 
 
 Տոնդ շնորհավո՛ր անկախ Հայաստան: 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 765 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար