Արթուր Վանեցյանն ընտրվել է ՀՖՖ նախագահ

22-09-2018 15:02:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաբանական անձանց միությունից վերակազմավորվեց և դարձավ հասարակական կազմակերպություն, որի հիմնադիր ժողովի ընթացքում էլ  ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ:

Նրա թեկնածությունը առաջադրել էին ՀՖՖ իրավաբանական անձանց միության գրեթե բոլոր անդամները, այդ թվում՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող գրեթե բոլոր թիմերը: Բուն ընտրությունից առաջ Արթուր Վանեցյանը հանդես եկավ ծրագրային ելույթով և նշեց, որ այն կաևրորագույն սկզբունքը, որով առաջնորդվելու է ՀՖՖ-ն, հետևյալն է՝ ֆուտբոլը բոլորի համար է:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը 2002 թվականից մինչև այսօր զբաղեցնում էր Ռուբեն Հայրապետյանը, ով ներկա չէր միջոցառմանը:

ՀՖՖ նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցավ նաև գործկոմի անդամների ընտրությունը: Քանի որ գործկոմի 16 թափուր տեղերի համար եղել է նույնքան առաջադրում, բոլոր թեկնածուներն էլ ընտրվեցին գործկոմի անդամներ:

Մասնավորապես ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ դարձան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը, ինչպես նաև ֆուտբոլային մեկնաբաններ, ֆուտբոլային ակումբների նախագահներ և այլք: ՀՖՖ գործկոմի անդամների ամբողջական ցանկին կարող եք ծանոթնալ այստեղ:

 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 907 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար