Եթե Փաշինյանը քրիստոնյա է, քրիստոնյան սկզբունքորեն չի կարող կողմ լինել պղծություններին և պղծությունների տարածմանը (տեսանյութ)



22-09-2018 22:42:59   | Հայաստան  |  Քննաարկում
 

 
 
 
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ու ձայնագրության առիթով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները սեպտեմբերի 17-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, խուզարկություն են կատարել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում և նախաձեռնության անդամներից Հայկ Այվազյանի գրանցման հասցեում, առգրավել համակարգիչներ, հիշողության կրիչներ, անձնական բջջային հեռախոսներ:
«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում սեպտեմբերի 21-ին հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում, դեռևս մինչև վարչապետ դառնալը, արտահայտվել է քրիստոնեության, հավատի, Հիսուս Քրիստոսի մասին, այդ կապակցությամբ նրա խոսքերն այն տպավորությունն են առաջացնում, որ ինքը քրիստոնյա է, Հայկ Նահապետյանն ասաց.
«Այսինքն` քրիստոնյան սկզբունքորեն չի կարող կողմ լինել այն պղծություններին և պղծությունների տարածմանը, որը փորձ էր արվում երեկ, այսօր, միգուցե նաև վաղը Հայաստանին պարտադրել: Այդ դեպքում հարց է առաջանում` եթե անձնապես ինքը դեմ է, ինչպե՞ս հասկանալ, որ հիմա, փաստորեն, մեր աշխատանքները կազմալուծված են: Այսինքն` անուղղակի դուրս է գալիս, որ ով մեր աշխատանքները կազմալուծում է, նա կողմնակից է այդ այլասերումների, այլանդակությունների տարածմանը, որովհետև խանգարում ես, խանգարվում է մեր գործը: Ովքեր մեզ խանգարում են, ուղղակիորեն հասցեատերը դառնում են իշխանությունները, այսինքն`  Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը: Հիմա ինչո՞ւ այնպես ստացվեց, որ հասարակական գործունեությամբ զբաղվող մարդիկ դարձան թիրախ…»:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 5593 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար