Կա Նիկոլ ու ինչ-որ մարդկանց խումբ, որոնք մերժում են հինը, բայց լավ չգիտեն ինչ են ուզում


Կա Նիկոլ ու ինչ-որ մարդկանց խումբ, որոնք մերժում են հինը, բայց լավ չգիտեն ինչ են ուզում

  • 24-09-2018 10:00:00   | Հայաստան  |  Քաղաքական

Game of the Trons սերիալում մեռյալները գերեզմաններից վեր են կենում ու գնում պատերազմի կենդանի մարդկանց դեմ: Մինչև մեռյալները չպարտվեն, նոր աշխարհ ու նոր հարաբերություններ չի ստեղծվի:
 
Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական դաշտի Մեռյալները պատերազմի էին դուրս եկել ու պարտվեցին: Խոսքը ոչ բոլորի մասնակիցների մասին է:
Հիմա մի գթալ վատ բան ավելացնեմ մեղրի տակառի մեջ: Այն տեսակետը, որ մի գերհզոր, գերինտելեկտուալ, մաքրեմաքուր թիմ է եկել քաղաքապետարան ու առհասարակ քաղաքական դաշտ ու աննախադեպ վստահության քվե է ստացել, կարծում եմ այնքան էլ տեղին չի:
Իմ տեսակետով ամեն ինչ ավելի պարզ է ու տրիվիալ: Մարդիկ ընդամենը երկրորդ անգամ են Սերժին Մերժել: Քարոզչության մեխն այն էր, որ Սերժը լավ չի մերժվել, կա վտանգ, որ կվերակենդանանա ու մարդիկ ավելի հիմնավոր կերպով են Մեռյալներին մերժել` արդեն երկրորդ անգամ: Սա Դեմի ընտրություն էր, այլ ոչ թե Կողմի:
Կա Նիկոլ ու ինչ-որ մարդկանց խումբ, որոնք մերժում են հինը, բայց լավ չգիտեն ինչ են ուզում, ինչ են կառուցելու ու ոնց են կառուցելու: Այս հարցերի շուրջ է կարող ձևավորվել նոր քաղաքական դաշտ ու նոր հարաբերություններ և այդ ժամանակ մենք կկարողանանք խոսել քաղաքական ընտրությունների մասին: Տեղի ունեցածը քաղաքական կազմակերպությունների միջև բովանդակային ընտրություն չի եղել:
 
Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական