Նախնական տվյալներով՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 80 տոկոսից ավելի ձայներ.azatutyun.am


Նախնական տվյալներով՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 80 տոկոսից ավելի ձայներ.azatutyun.am

  • 24-09-2018 10:37:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով բացահայտ առաջատարն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը: Հաջորդ երկու տեղերը զբաղեցնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լույս» դաշինքը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում այս պահին հրապարակված են ընտրատեղամասերի շուրջ 20 տոկոսի տվյալները, որոնցից դատելով՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների ավելի քան 80 տոկոսը:
 
«Բարգավաճ Հայաստան»-ը ստացել է ձայների 6.61, «Լույս» դաշինքը՝ 5.01 տոկոսը:
 
Ընտրություններին մասնակցել է 12 քաղաքական ուժ, ըստ այբբենական կարգի՝ «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», ՀՅ Դաշնակցություն, «Հայք» («Հայկազուններ»), Ռեֆորմիստների, «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Երևանի հանրություն», «Երևանցիներ», «Իմ քայլը» և «Լույս» կուսակցությունների դաշինքները:
 
Այդ ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են և քաղաքապետի թեկնածուներն են, համապատասխանաբար, Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Մանուել Գասպարյանը, Միքայել Մանուկյանը, Գևորգ Հովսեփյանը, Արտակ Ավետյանը, Մհեր Շահգելդյանը, Անահիտ Թարխանյանը, Արարատ Զուրաբյանը, Հայկ Մարությանը և Արտակ Զեյնալյանը:
 
Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների 65 մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների 65 մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս կուսակցություն կամ դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երեք քաղաքական ուժերը:
 
Այս մասին կարդացեք նաև այստեղ
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play