Ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան


Ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան

  • 24-09-2018 12:04:56   | Հայաստան  |  Քաղաքական

2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու իսկապես ազատ  ընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ:
 
Նշանակալից էր այն հանգամանքը, որ ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան:
 
Շնորհավորում ենք Իմ Քայլը դաշինքին նրա տարած համոզիչ հաղթանակի առթիվ և Հայկ Մարությանին ու նրա թիմին մաղթում ենք արգասաբեր աշխատանք:
 
Ուրախությամբ փաստում ենք, որ Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների ավելի քան ութսուն տոկոսի ձայնը ևս մեկ յուրօրինակ վստահության քվե է հեղափոխությանը և Նիկոլ Փաշինյանին, ինչը էական է երկրում արմատական փոփոխությունները անշեղորեն շարունակելու համար:
 
 
 
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի
քարտուղարության հայտարարությունը
 
24-ը սեպտեմբերի 2018 թ.    
 
 
                                                                       
Նոյյան տապան  -   Քաղաքական