Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատի տվել Արա Պապյանին


Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատի տվել Արա Պապյանին

  • 24-09-2018 15:00:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Չեմ կարող մեկնաբանել, թե ինչի համար է Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը ինձնից փոխհատուցում պահանջում:
 
Այդ մասին տեղեկացել եմ համացանցից և սպասում եմ, որ ինձ պաշտոնապես կտեղեկացնեն ու կհասկանամ ինչ է կատարվում»,- Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ  Արա Պապյանը:
 
Նշենք, որ Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ 2 մլն դրամի չափով և բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել: Այս մասին հրապարակում կա դատական տեղեկատվական համակարգում:Դատական տեղեկատվական համակարգում, սակայն, նշված չէ, թե կոնկրետ որ հրապարակման հետ կապված է հերքում պահանջում Քոչարյանի որդին: Արա Պապյանը չի հիշում, որ երբևէ ինչ-որ զրպարտող հայտարարություն արած լինի: «Գուցե Քոչարյանի, կամ նրա ընտանիքի մասին հարցազրույցի ժամանակ դիտարկում եմ արել, որը այդ մարդը ընկալել է, որպես զրպարտություն»,-եզրափակեց քաղաքագետը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը