Ավարտվել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքային այցը Լիբանան. Լուսանկարներ


Ավարտվել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքային այցը Լիբանան. Լուսանկարներ

  • 24-09-2018 16:16:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 24-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Ազգային միացյալ վարժարան, որտեղ հանդիպումներ ունեցավ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Նարեկ Արք. Ալեէմէզեանի, վարժարանի խորհրդի կազմի՝ դոկտոր Էլի Թաշճյանի, Նելլի Վեքիլյանի և Գրիգոր Էքմեջյանի հետ: Քննարկվեցին առկա խնդիրներն ու մարտահրավերները:
Այնուհետև նախարարը շրջայց կատարեց վարժարանում, նորակառույց համալիրի տարածքում:
 
Մխիթար Հայրապետյանը այցելեց նաև Հայաստանից դուրս գոյություն ունեցող հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Բեյրութի Հայկազյան համալսարան և հանդիպեց համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանի, համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, «Հայկազյան» հայագիտական հանդեսի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Դաքեսյանի, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Քննարկվեցին համալսարանի և նախարարության միջև առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա անելիքները։
Այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով սփյուռքի նախարարը հանդիպում ունեցավ Հայկազյան համալսարանի ուսանողների հետ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play