Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային


Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային

  • 24-09-2018 16:19:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 24-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝  նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային: 
 
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ  ԱԱԾ գնդապետ Պետրոս Պետրոսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: 
 
Նախարար Աշոտ Հակոբյանը, ողջունելով նամականիշի մարման արարողությանը ներկա հյուրերին, ընդգծեց, որ նամականիշի գոյության փաստն ինքնին հատկանշական է, քանզի այն կոչված է ևս մեկ անգամ ապացուցելու հայոց պետականության կերտման գործում անվտանգության մարմինների դերն ու նշանակությունը:
 
Նամականիշի վրա, ի թիվս այլ կառույցների, ներկայացված է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքը՝ ուրվագծային եղանակով: Փոստային նամականիշի աջ հատվածում պատկերված է Երկիր մոլորակը և լուսավորվող ՀՀ Ազգային անվտանգության ծառայության զինանշանը՝ խորհրդանշելով ազգային անվտանգության մարմինների կարևորությունը ամբողջ աշխարհում: 
 
Փոստային նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30.000 օրինակով:
 
Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն