Հայաստանի երեք նախագահներն էլ բարոյական իրավունք չունեին մասնակցելու այս ազատ, արդար ընտրություններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հայաստանի երեք նախագահներն էլ բարոյական իրավունք չունեին մասնակցելու այս ազատ, արդար ընտրություններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 24-09-2018 16:46:22   | Հայաստան  |  Հասարակություն



 
Սեպտեմբերի 23-ին Երևանում կայացան ավագանու ընտրություններ, որոնց այդպես էլ չմասնակցեցին Հայաստանի 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները: 
 
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով «Նոյյան Տապան»-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես են գնահատում Հայաստանի նախագահների՝ որպես ՀՀ քաղաքացի ընտրություններին չմասնակցելու հանգամանքը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց. 
 
«Կարծում եմ ամեն ինչ հասկանալի է. ոչ առաջինը, ոչ երկրորդը և ոչ էլ երրորդն այսօր դեռ այդ բարոյական իրավունքը չունեին մասնակցելու ազատ, արդար ընտրություններին: Իրենց օրոք, ցավոք սրտի, մեզ մոտ չի եղել այդպիսի ընտրություն.1995-ին և 96-ին կեղծարարությամբ զբաղվեց Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմով, 1998 և 1999 թվականների ընտրությունները նույնպես չէին կարող համարվել որպես արդար, էլ չեմ խոսում 2003-ի և այլն, և այլն»: 
 
Ա. Սարգսյանի փոխանցմամբ՝ նույնը կատարվել է երրորդ նախագահի օրոք: 
 
ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ բացասական գնահատեց նախագահների արարքը՝ հիշեցնելով, որ ընտրությունների գնալը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, որը պետք է օգտագործվի՝ ի շահ սեփական երկրի ապագայի: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն