ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ


ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

  • 24-09-2018 17:24:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: 
Պաշտպանության նախարարը տեսակցել է սեպտեմբերի 20-ին Արցախի ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահություն իրականացնելիս ծանր վիրավորում ստացած զինծառայող Արթուր Գևորգյանին, հետաքրքրվել նրա բուժման ընթացքով և շուտափույթ ապաքինում մաղթել: 
 
Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև զինծառայողի ծնողների հետ, վստահեցնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու Արթուրի բուժման և հետագա սոցիալական աջակցության հարցերը:
ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է հոսպիտալում, հանդիպել բուժում ստացող այլ զինծառայողների, ՀՀ ԶՈւ ՌԲՎ պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանի և զինվորական հոսպիտալի ղեկավարության հետ քննարկել զինծառայողների բուժման և հոսպիտալի աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play