Շնորհավորում ենք երևանցիներին և շարունակելու ենք պահանջատեր լինել. «Երկիր Ծիրանի»


Շնորհավորում ենք երևանցիներին և շարունակելու ենք պահանջատեր լինել. «Երկիր Ծիրանի»

  • 24-09-2018 18:51:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սիրելի հայրենակիցներ,
 
Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ: 
Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում:
Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ:
Քաղաքական վերլուծությունը՝ ավելի ուշ:
 
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play