Մեզ չեզոքացնելով, երրորդ ուժը կարող է պայման ստեղծել, որ Փաշինյանը չկարողանա դիմագրավել դրսի ճնշումներին. Հայկ Նահապետյան (տեսանյութ)


Մեզ չեզոքացնելով, երրորդ ուժը կարող է պայման ստեղծել, որ Փաշինյանը չկարողանա դիմագրավել դրսի ճնշումներին. Հայկ Նահապետյան (տեսանյութ)

  • 24-09-2018 20:48:42   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Նույնիսկ նախորդ իշխանության օրոք, երբ արտաքին ուժերը ճնշում էին գործադրում իշխանության վրա, որպեսզի այս կամ այն օրենքն ընդունվի, այս կամ այն միջազգային կոնվենցիան ստորագրվի և այլն, «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը ներքևից բավական լուրջ դիմադրել է:
Այս մասին «Նոյյան Տապան լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց հիշյալ նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը: Ըստ նրա, նախաձեռնության գործունեությունը և իրենց համախոհների լայն շրջանակը երկրի նախագահներին, որոնք սկզբունքորեն դեմ են այլասերումների տարածմանը և օրինականացմանը, հնարավորություն է տվել հակակշռել դրսի ճնշումներին: Նախաձեռնութունը Հայաստանում այլասերվածության տարածման և օրինականացման դեմ գործունեությունը համակարգող հիմնական օղակն է:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության հայտնի գաղտնալսման ու ձայնագրության առիթով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 17-ին խուզարկություն են կատարել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում և նախաձեռնության անդամներից Հայկ Այվազյանի գրանցման հասցեում (ծնողների տանը), առգրավել համակարգիչներ, հիշողության կրիչներ, անձնական բջջային հեռախոսներ, ինչով ամբողջովին կազմալուծվել ու փաստացի կասեցված է նախաձեռնության գործունեությունը:
Հիմա, ըստ հիշյալ հաղորդաշարի հյուրի, եթե աշխատանքային առումով իրենց չեզոքացնում են՝  փաստացի կասեցնելով նախաձեռնության գործունեությունը, իրենց խանգարելով, ստացվում է, որ գործիքը, որը դրական իմաստով եղել է նախորդ իշխանության ձեռքին, և այսօրվա իշխանություններին էլ նաև նախաձեռնության միջոցով հնարավորություն էր տալիս դրսի ճնշումներին հակակշռել, ներկայիս իշխանություններից խլվում է: Իսկ դա ո՞ւմ է ձեռնտու… 
«Հաստատ երրորդ կողմին, ո՛չ մեզ, ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ այսօրվա իշխանություններին, այլ երրորդ կողմին, որը մեզ չեզոքացնելով, իրականում կարող է պայման ստեղծել (ես կարող եմ մի քիչ հիպոթետիկ ասել), որ ինքը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.- Ա. Հ.) չկարողանա դիմագրավել այդ ճնշումներին, ստիպված ինչ-որ բան ստորագրի, ինչ-որ համաձայնություն տա, և դա օգտագործվի երրորդ կողմի համար, երրորդ կողմից, որ ասվի՝ այ, նախորդ որևիցե իշխանություն իրեն թույլ չէր տվել այս բաները ստորագրել, իսկ դու ստորագրեցիր, այսինքն՝ իրականում ուղղվի իր դեմ»,- ասաց Հայկ Նահապետյանը և հավելեց, որ եթե դա է իրենց հասարակական գործունեությունը չեզոքացնելու, խանգարելու նպատակը, դրանով, մեծ հաշվով, սլաքն ուղղվում է Փաշինյանի դեմ՝ նրա ձեռքից վերցվում է այն կարևորագույն օղակներից մեկը, որը դիմագրավում էր գենդերային օրենքի ամրագրմանը, այլասերվածության քարոզչության տարածմանը և այլ վտանգների: 
«Քննարկում» հաղորդաշարի հյուրը մեր երկրում հիշյալ օրենքների ներդրումը միանշանակ համարեց Հայաստանի արտաքին կառավարման կարևոր տարրերից մեկը և նշեց, որ արտաքին ուժն այդ օրենքներով մեր հոգևոր ինքնիշխանության և հոգևոր անվտանգության դեմ լծակ է ձեռք բերում: Եթե դրսի տարբեր կենտրոնների կողմից նաև ֆինանսավորում լինի, և եթե այդ երրորդ ուժին հաջողվի, սրանից (նախաձեռնության տեխնիկայի առգրավումից ու գործունեության փաստացի կասեցումից.- Ա. Հ.) հետո, բնականաբար, շարունակելու են իրենց հաղթական գործունեությունը:
«Բայց ես ձեզ հավատացնում եմ, ես վստահ եմ, որ մենք թույլ չենք տա դա,- ասաց Հայկ Նահապետյանը:- Օրինակ, ես այս պահին կոչով դիմում եմ մեր հայրենակիցներին՝ այո, մեր հասարակական գործունեությունն ամբողջովին կազմալուծվել է, հաշվի առնելով, որ մեր ամբողջ տեխնիկան, համակարգիչներն առգրավված են, փորձաքննության են տարվել, խնդրում եմ ձեզ, ով համախոհ է մեզ, ում հոգեհարազատ է այն գործունեությունը, որ մենք ծավալում ենք, ովքեր կողմ են քրիստոնեական արժեհամակարգին, մեր ավանդական ընտանիքին, ովքեր ուզում են, որ եկեղեցին ամուր լինի, ովքեր ուզում են, որ այդ օրենքները Հայաստանում չընդունվեն, միջազգային որևիցե կոնվենցիա չստորագրվի, օգնեք մեզ, տրամադրեք անգամ օգտագործված տեխնիկա, սովորական տեխնիկա (համակարգիչներ.- Ա. Հ.), մոնտաժային տեխնիկա: Ես կարող եմ իմ հեռախոսահամարը ասել՝ 374 91 555 102, զանգահարեք, կապի դուրս գանք և մեզ այդ հարցով օգնեք»:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
Արթուր Հովհաննիսյան
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play