«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից». Էդուարդ Շարմազանով


«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից». Էդուարդ Շարմազանով

  • 25-09-2018 11:56:47   | Բելոռուս  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ:
 
Կողմերը քննարկել են երկու երկրների՝ փոխըմբռնման եւ ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանը, կարեւորվել միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւաչափում իրականացվող աշխատանքը:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում անդամ երկրների փոխգործակցությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԵԱՏՄ-ն գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ու տարբեր ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ է ստեղծել:
«ԵԱՏՄ-ին անդամակցելը բխում է մեր պետությունների շահերից: Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջտարածաշրջանային համագործակցությանը, կարեւորել սոցիալ-տնտեսական զարգացման համատեղ ծրագրերի իրականացումը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play