Ճանաչողական այցով Երևանում է գտնվում Անդորրայի Էսկալդես-Էնգորդան քաղաքի պատվիրակությունը


Ճանաչողական այցով Երևանում է գտնվում Անդորրայի Էսկալդես-Էնգորդան քաղաքի պատվիրակությունը

  • 25-09-2018 17:02:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Անդորրայում ՀՀ պատվո հյուպատոս Արա Բաղդասարյանի հրավերով ճանաչողական այցով Երևան ժամանած Անդորրայի մայրաքաղաք Անդորրա-Լա Վելյայի մի մասը հանդիսացող Էսկալդես–Էնգորդան քաղաքի պատվիրակությանը, որի կազմում են եղել Էսկալդես-Էնգորդանի փոխքաղաքապետ Մարկ Կալվետ Սոլայը և գլխավոր ճարտարապետ Ժերար Սոլանը: Ողջունելով  հյուրերին և համառոտ տեղեկություններ ներկայացնելով Երևանի մասին՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ ՀՀ մայրաքաղաքն այս տարի նշելու է հիմնադրման 2800-ամյակը, և հայտնել, որ Երևանը գործընկերային ու բարեկամական կապեր ունի աշխարհի բազմաթիվ երկրների  քաղաքների հետ և պատրաստակամ է համագործակցելու նաև Անդորրա-Լա-Վելյայի հետ: 
 
Էսկալդես-էնգորդանի փոխքաղաքապետ Մարկ Կալվետ Սոլայն իր հերթին նշել է, որ հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթաժողովին կմասնակցեն նաև Անդորրայի նախագահ Անտոնի Մարտին  և արտաքին գործերի նախարար Աննա Օվակը, իսկ Երևան կատարած այս ճանաչողական այցը նաև երկու մայրաքաղաքների միջև կապեր հաստատելու խթան կհանդիսանա: 
Անդորրայում ՀՀ պատվո հյուպատոս Արա Բաղդասարյանն էլ նշել է, որ այս տարի լրանում է հայ-անդորրական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը, ինչի կապակցությամբ վերջերս Անդորրայում կանգնեցվել է խաչքար-հուշարձան:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն