ՀԲ թիմի հետ քննարկվել են բնապահպանական առաջնահերթությունների համար ֆինանսների մոբիլիզացման մեխանիզմները


ՀԲ թիմի հետ քննարկվել են բնապահպանական առաջնահերթությունների համար ֆինանսների մոբիլիզացման մեխանիզմները

  • 25-09-2018 17:23:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
    Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախարարությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների համատեղ խորհրդակցությունը՝ բնապահպանական խնդիրների լուծման ֆինանսական մարտահրավերները հաղթահարելու գործընթացների վերաբերյալ։ 
   Ողջույնի խոսքում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է  բնապահպանական ոլորտի առաջնահերթությունները, այդ ուղղություններով վարվող քաղաքականությունը։ <<Բնություն՝ արտաքին պարտք>> մեխանիզմը որոշակիորեն ձևափոխվել է, քանի որ  մենք այս գործիքի կիրառումը պայմանավորում ենք, ոչ թե արտաքին պարտքի մարման գործընթացով, այլ բնապահպանական գլոբալ պատասխանատվությամբ, և ուրախ ենք, որ նախաձեռնությունն աջակցություն է ստացել Համաշխարհային բանկի կողմից>>,- նշել է բնապահպանության նախարարը և համոզմունք հայտնել, որ կողմերի համատեղ աշխատանքի արդյունքում կմշակվի գործողությունների ճանապարհային քարտեզը։ 
 Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսուտղոն վերահաստատել է Հայաստանին աջակցելու Բանկի պատրաստակամությունը և անդրադարձել է «Ֆինանսների մոբիլիզացում բնապահպանական առաջնահերթությունների համար»  ծրագրի հիմնական բաղադրիչներին։ Ծրագիրը ներկայացրել է թիմի բնապահպանական հարցերով առաջատար խորհրդատու Ադրիանա Դամիանովան՝ առանձնացնելով Հայաստանի բնապահպանական հիմնական ռիսկերը, դրանց դեմ պայքարի միջոցները և հատուկ անդրադառնալով ֆինանսական ներքին և արտաքին ռեսուրսների ներգրավման մեխանիզմներին։ 
Մասնակիցներին ներկայացվել է նաև, որ ընթացող գործընթացների համատեքստում հայկական կողմն դիտարկում է Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի տարածքի 20,1 տոկոսն անտառապատ դարձնելը, ինչը չափելի գործընթաց է և այն իրականացնելու համար նախատեսվում է ներգրավել մի քանի հարյուր միլիոն  ԱՄՆ դոլար։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play