Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն
25-09-2018 17:26:56 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը՝ առավոտյան ժամը 07:30-11:00-ն, իսկ սեպտեմբերի 29-ին և 30-ին՝ առավոտյան ժամը 07:30 - 12:00-ը, կանջատվեն հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները.
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸFM 107.7 ՄՀց
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸFM 103.8 ՄՀց
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸFM 91.1 ՄՀց
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸFM 69.77 ՄՀց