Հանդիպում-քննարկում՝ նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հետ


Հանդիպում-քննարկում՝ նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հետ

  • 25-09-2018 17:37:31   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հանդիպումը երիտասարդական հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, բուհերի ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի և այլ հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
 
Հանդիպման ընթացքում Քրիստինե Ասատրյանը ներկայացրել է նախատեսվող ծրագրերը և ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում, ներկաների հետ քննարել է երիտասարդությանն առընչվող հիմնախնդիրներ:
 
«Կարևորելով պետական մարմինների և հասարակական սեկտորի սերտ համագործակցությունը, միաժամանակ անհրաժեշտ եմ համարում հորիզոնական փոխգործակցությունը՝ հասարակական կազմակերպությունների միջև: Վստահեցնում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այսուհետև ավելի բաց և թափանցիկ է աշխատելու երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ըստ անհրաժեշտության փոխառնելով և կիրառելով հասարակական կազմակերպությունների կուտակած փորձը»,- ասել է Քրիստինե Ասատրյանը:
 
Նախարարի տեղակալը պատասխանել է միջոցառման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play