Նիկոլ Փաշինյանը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը


Նիկոլ Փաշինյանը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը

  • 25-09-2018 17:41:47   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում  հայ համայնքի հետ հանդիպաման ժամանակ ընդգծել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության նշանակությունը: «Շատ կարևորում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքը: Հիմնադրամը մեծ ներդրում է ունեցել և հույս ունեմ, որ կունենա, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման առումով և  հատկապես  Արցախի հանրապետությունում: Սա շատ կարևոր աշխատանք է, որը պետք է կատարվի», - նշել է Նիկոլ Փաշինյանը:  
 
    Կառավարության ղեկավարն առանձնացրել է երկու ուղղություն, որ անհրաժեշտ է զարգացնել Հայաստանում. այն է ՝ բարձր տեխնոլոգիաներ և կրթություն: «Ես միշտ այս նախադասությունն ասում եմ՝ կապիտալը հայրենիք չունի, բայց կապիտալի տերերը տվյալ դեպքում հայրենիք ունեն և այդ հայրենիքը Հայաստանի հանրապետությունն է, որը հրավիրում է այդ կապիտալի տերերին գալ և ներդումներ անել Հայաստանում: Գոյատևող Հայաստանի ժամանակն ավարտվել է, եկել է զարգացող Հայաստանի ժամանակը: 
Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին պետք է վերաբերվենք որպես մեկ միասնական օրգանիզմ», - ասել է վարչապետ Փաշինյանը: 
 
§Հայաստան¦ համահայկական հիմնադրամ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն